Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այս տարի էլ իշխանափոխություն չեղավ

Այս տարի էլ իշխանափոխություն չեղավ
09.12.2013 | 15:00

Ազատամարտիկները իրենց տարեվերջյան` դեկտեմբերի 5-ի հանրահավաքում հայտարարեցին, թե Սերժ Սարգսյանին երկու ամիս ժամանակ են տալիս և իրենց պահանջը չկատարելու դեպքում անցնելու են այլ գործողությունների: Ազատամարտիկները վերջին ամիսներին հանդիպումներ էին ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ, հանրահավաքներում հայտարարում, թե իրենց պահանջների` Սերժ Սարգսյանի հրաժարականի և երկրում իշխանափոխություն իրականացնելու հետ համաձայն են բոլոր ուժերը: Գուցե և համաձայն էին, բայց այդ ուժերից ոչ մեկը պատասխանատու դեմքով երբևէ ազատամարտիկների հանրահավաքին ելույթ չունեցավ և չհայտարարեց նրանց պաշտոնապես սատարելու մասին:

Այսօր մեկ այլ ընդդիմադիր ուժ` «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտոնապես հայտարարել է իր` քաղաքական դաշտ մտնելու մասին: Այս ուժի կառավարման խորհրդի ներկայացուցիչներն ասել են, թե բացառելու են պարտությունը և հասնելու են իշխանափոխության:

Ընդհանրապես, ընդդիմադիր ցանկացած ուժ հրապարակ դուրս գալով, հավաստիացնում է իր ապագա հաղթանակի մասին և կոչ անում միանալ իր պայքարին: Ստացվում է, որ մեծ հաշվով կոչ անողները ավելի շատ են, քան այդ կոչերին հավատացողները: Ի՞նչ կլինի փետրվարին, երբ լրանա ազատամարտիկների` Սերժ Սարգսյանին տված երկու ամիսը և ի՞նչ կհետևի «Քաղաքացիական պայմանագրի» այսօրվա հայտարություններին` ցույց կտա ժամանակը, բայց մի բան արդեն իսկ անկհայտ է. հրապարակում կան ոչ կուսակցական ուժեր, որոնց բոլորի նպատակը նույնն է, սակայն նրանք միավորվելու մտադրություն գոնե առայժմ չունեն: Նախախորհրդարանը, ազատամարտիկները, «Քաղաքացիական պայմանագիրը»` ահա այդ ուժերը: Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցություններին, սրանց գործն ավելի բարդ է` նեղկուսակցական շահերը պարզապես խեղդում են, խեղդել են ու խեղդելու են, քանի դեռ այդ ուժերը իրենց ներքին շահերի գերին են: Արդյունքում, իհարկե, ժողովուրդն է տուժում, քանի որ իշխանության դեմ պայքարում հաղթանակին ուղղված քայլերը դառնում են տարերային, իսկ ժողովուրդը հեռանում է նախ` հրապարակից, ապա` հայրենիքից:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ